ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ալիևը Հայաստանից պահանջել է ճանաչել Խոջալուի «ջարդերը»

Ալիևը Հայաստանից պահանջել է ճանաչել Խոջալուի «ջարդերը»
29.05.2024 | 18:05

Բոլոր նրանք, ովքեր համարում էին, թե թշնամուն գյուղեր նվիրելով պատերազմը կվերջանա, այսօր Բաքվի բռնապետից ստացել են հերթական ապտակը, իսկ Բաքվի քաղաքական ծրագրերը սպասարկող ԶԼՄ-ները հստակ արձանագրել են, որ Հայաստանից վերցված տարածքները հնարավորություն են տալիս վերահսկել Հայաստանի տարածքը։ Դե իսկ Բաքվի բռնապետը հնչեցրել է ուղղակի երևակայությունից դուրս պահանջ՝ խաղաղության դիմաց Հայաստանը պետք է ճանաչի Խոջալուի, իբր թե, «ջարդերը»: Այն ջարդերը, որ կազմակերպել էր հենց Հեյդար Ալիևը՝ հանուն Բաքվում իշխանափոխություն կազմակերպելու։

Ալիևի հայաստանյան խամաճիկներն, իհարկե, սրան չեն անդրադառնա, որովհետև Ալի բաբան իրենց ականջները ուղղակի կձգի:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4915

Մեկնաբանություններ